-
27.11.2020|
00:20
Սահմանադրական դատարանի նախկին անդամ ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԸ, որ կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել, «Իրատեսի» հետ զրույցում բացատրում է՝ նման ծայրահեղ քայլի է դիմել, որպեսզի մարդիկ ուշքի գան վերջապես:
-
27.11.2020|
00:12
Ներքաղաքական դաշտում այնպիսի տպավորություն է‚ թե ընդդիմությունն ու իշխանությունը զուգահեռ աշխարհներում են գործում։ Ընդդիմությունը հանրահավաքներ է անում‚ ճանապարհներ փակում‚ հացադուլներ իրականացնում՝ պնդելով‚ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի հանցանք է գործել ժողովրդի ու պետության հանդեպ‚ որ նման դավաճանության պարագայում հնարավոր չէ այլևս պաշտոնավարել։
-
26.11.2020|
22:12
Ռուսաստանն ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմը հատուկ նշանակության բժշկական ջոկատով, որը ժամանել է Արեւելյան ռազմական օկրուգից:
-
26.11.2020|
22:08
Ութ տարի շարունակ Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ին է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
26.11.2020|
22:07
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործող հայտարարությունում փոփոխություններ անելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր օգտագործելու Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար՝ հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը:
-
26.11.2020|
22:04
Մեզ են հասնում լուրեր, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին, տեղեկացնում է ԼՀԿխմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
26.11.2020|
22:00
ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե հակառակորդը մուտք է գործել Սոթքի հանք։ «Սոթքի հանք մտնելու ու աշխատակիցներից ինչ-որ բան պահանջելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»՝ ասել է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
-
26.11.2020|
21:57
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը քննարկել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ՝ հաղորդել է թուրքական պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
-
26.11.2020|
14:37
Զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներն ընթանում են Հադրութի շրջանի Տող համայնքի տարածքում, Ասկերանի վերին ենթաշրջանում, մասնավորապես՝ Սղնախ համայնքում, Շուշիի շրջանի Քարին տակ ուղղությամբ, Մարտակերտի շրջանի Մատաղիս-Թալիշ ուղղություններում և Քաշաթաղի շրջաններում՝ տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
-
26.11.2020|
14:31
Ռուսական Свободная Пресса-ն տեսանյութ է հրապարակել Արցախի կարևորագույն պատմամշակութային կոթողներից մեկի՝ այժմ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Դադիվանքի վերաբերյալ: